Ստեփանակերտը մերժել է Ադրբեջանի ուլտիմատումները
Ստեփանակերտը մերժել է Պաշտպանության բանակը և պետական համակարգը լուծարելու Ադրբեջանի ուլտիմատումները։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի Ստեփանակերտը ստացել է Բաքվի այդ առաջարկները և պատասխանել, որ դրանք անընդունելի են իր համար։ «Դրանից հետո նորից վերսկսվել է Արցախի ռմբակոծությունը առաջնագծի ողջ երկայնքով»,- նշեց աղբյուրը։
Նշենք, որ ավելի վաղ Բաքուն ասել էր, որ պատրաստ է բանակցությունների ԼՂ ներկայացուցիչների հետ Եվլախում, սակայն դրա պայմանը պետք է լինի Պաշտպանության բանակի և պետական համակարգի լուծարումը։ Հակառակ դեպքում, ըստ Բաքվի, «անօրինական զինված խմբավորումների զինաթափման օպերացիան» կշարունակվի։