շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

Այսօր՝ նոյեմբերի 12֊ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ճեմասրահում վերջին հրաժեշտն են տվել ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա էին ժողովրդական արտիստուհու արվեստի երկրպագուները, հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պետական այրեր, քաղաքացիներ :

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Նաիրուհի Ալավերդյանն իր նշանակալի ավանդն ունի մեր մշակույթի և երգարվեստի զարգացման գործում: «Նա ազգային մշակութային արժեքները փոխանցող արվեստագետ էր, որևէ բան նրա մեջ խամրած, գունազրկված չէր, շարունակում էր մնալ կենսունակ, կենսախինդ, միայն ժպիտով էր ընդունում ու ճանապարհում մարդկանց։ Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև՝ զորամասեր: Երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձություններին դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար», - նշեց Լ. Ղարախանյանը:Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՇառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի համոզմամբ՝ չի մոռացվի և՛ սովետական շրջանի, և՛ պատերազմից հետո նորից իր երկրորդ կենսունակությունը ձեռք բերած, էլ ավելի հայեցի հայուհի Նաիրուհու կերպարը: «Նաիրուհի Ալավերդյանին հիշում եմ մանկուց, ինչպես ասում են, աչքս բացել եմ՝ նրա ձայնը ականջներումս։ Նա եղել է մեր մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, և ես առնվազն 10 տարի նրա հետ աշխատել եմ։ 80-ամյա տարիքում էլ երգչուհին պահպանել էր իր ներքին ու արտաքին հմայքը. լավ արտիստուհի, խորը հոգու և ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Անընդհատ ցանկանում էր իր հսկա ժառանգությունը, փորձը փոխանցել երիտասարդ սերնդին: Նա մեր մշակութային պատմության մեջ յուրահատուկ էջ էր։ Աստված հոգին լուսավորի»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Բնութագրությունը հասանալի չէԱրցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, Արցախի ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեջ Նաիրուհի Ալավերդյանը որպես կենդանի կերպար է մնացել: «Նա հոյակապ անձնավորություն էր, միշտ զբաղվել է նվիրական գործով՝ ի փառս հայ ժողովրդի երաժշտարվեստի։ Մարդու գործն է միշտ անմահ, և մենք կարող ենք մխիթարվել այն բանով, որ Նաիրուհի Ալավերդյանը ստեղծագործություններ է թողել սերունդների համար, ովքեր կներկայացնեն նրա մեծ արվեստը», - նշեց Գ. Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲանաստեղծուհի, «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ծովինար Բաղդասարյանի խոսքով՝ Նաիրուհու ձայնը հիմա ևս հնչում է, որովհետև սոխակի ձայնը չի դադարի հնչել:

«Նրա հանդեպ ժողովրդի սերը հավերժ կմնա:

Նա մեր կազմակերպության անդամ էր, մենք նրանով պարծենում ու հիանում էինք: Նրա մասին այնքան շատ բան կա ասելու:

Սիրտս մեծ ցավ է ապրում կորստից», - ասաց Ծ. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: