չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

Այսօր ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

«Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: