չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարների մրցույթ-ցուցահանդես

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարների մրցույթ-ցուցահանդես

Մարտի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում անց է կացվել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարի մրցույթ-ցուցահանդես։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթին գեղանկարներներ են ներկայացրել 112 մասնակից։

Нет описания.

«Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի հիմնադրամը, կարևորելով արվեստի դերը երեխաների զարգացման և ազատ ժամանցի կազմակերպման համար, նախաձեռնել է «Արցախի երկինքը» խորագրով մանկական գեղանկարների մրցույթ։ Հինգ տարի առաջ ստեղծել է «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների շարք:

Нет описания.«Երեխաները ոգեշնչվելով Գաբրիելյանցի լուսանկարներից, գեղանկարչական տարբեր միջոցներով ստեղծել են Արցախի իրենց երկինքը»,-ասել է հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքում երեք տարիքային խմբերում մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավել է 9 մասնակից։

«Բացի այդ, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հատուկ մրցանակին կարժանանա նաև այն աշխատանքը, որն ամենաշատ հավանումները կստանա հիմնադրամի ֆեյսբուքյան էջում»,-հավելել է Լ. Գասպարյանը։

Нет описания.Մրցույթին աջակցություն ցուցաբերած անձանց հանձնվել է շնորհակալագիր, իսկ բոլոր մասնակիցները Գրիգորի Գաբրիելյանցի կողմից արժանացել են նվերների։

  • Կիսվել: