հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում պայթել է նախապես պահեստավորված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք. ԱՀ ՆԳՆ

Ստեփանակերտում պայթել է նախապես պահեստավորված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք. ԱՀ ՆԳՆ

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնեւմ են ՆԳ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

Հորդորում ենք խուճապի չմատնվել:

Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:

  • Կիսվել: