չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024

Ստեփանակերտում մրցույթ-ցուցահանդես է կազմակերպվել. ներկայացվել են Արցախի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները

Այսօր՝ մարտի 29-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատկերասրահում մայրաքաղաքի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև անց է կացվել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված կանանց միամսյակին։

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից:

Нет описания.

Нет описания.

Ցուցահանդես-մրցույթը անց է կացվել «Տարվա լավագույն աշխատանք», «Ինքնատիպ տաղավար», «Նորարարություն», «Ազգային շունչ» , «Հրաշագեղ հայուհի», «Տարվա հայտնություն» անվանակարգերում:

Нет описания.

«Ինքնատիպ տաղավար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտունու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, «Հրաշագեղ հայուհի» անվանակարգում՝ Ասկերանի ՄՊՍ կենտրոնը, «Ազգային շունչ» անվանակարգում՝ Շուշիի ՄՊՍ կենտրոնը, «Նորարարություն» անվանակարգում՝ Ստեփանակերտի ՄՊՍԿ-ն, իսկ Մարտակերտի ՄՊՍ կենտրոնը մրցանակի է արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» անվանակարգում:

Нет описания.

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն ասել է, որ երեխաների հետ աշխատող ուսուցիչների գործն ամենաշնորհակալը, ամենանվիրականն ու ամենագնահատելին է:

«Բոլոր աշխատանքների մեջ ներդրված էր սեր, յուրահատուկ ազգային շունչ:Ներկայացված անվանակարգերը չէին արտացոլում աշխատանքների այն ծավալը, որն իրականում գոյություն ուներ»,-նշեց Մ. Բալայանը:

Нет описания.

Հադրութի ՄՊՍ կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանի խոսքով` հոգեկան ծանր իրավիճակում են, բայց կենտրոնի սաների հետ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապրեն հայրենի հողում, շենացնեն այն, իսկ թշնամին տեսնի, որ Հադրութը շարունակում է գոյություն ունենալ: Բոլոր անվանակարգերում հաղթող ճանաչված ՄՊՍ կենտրոնները ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են դիպլոմներով ու նվերներով:

Нет описания.

  • Կիսվել: