կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ստեփանակերտում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 16-ին ժամը 13:40-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Դ.Բեկ-Այվազովսկի փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Մեկնած հետաքննիչ Վ.Համաբարձումյանը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Ա.Հ.-ի և 46-ամյա Լ.Հ.-ի վարած «Nissan» և «Mitsubishi outlander» ավտոմեքենանները:

Պատահարի հետևանքով «Nissan» ավտոմեքենայի ուղևորներ` Օ.Հ.-ն (ծնված 1950թ.) և Ա.Ա.-ն (ծնված 1990թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նրանց առողջական վիճակը բավարար է:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: