հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում Մայիլյանի մի խումբ կողմնակիցներ ցույց են անում` բողոքելով ընտրությունների արդյունքներից

Ստեփանակերտում Մայիլյանի մի խումբ կողմնակիցներ ցույց են անում` բողոքելով ընտրությունների արդյունքներից

Ստեփանակերտում նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանի մի խումբ կողմնակից երիտասարդներ ցույց են անում` բողոքելով ընտրությունների արդյունքներից:

Ցույցին մասնակցում են մոտ հազար երիտասարդ: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ նրանք չեն պատրաստվում ընդունել ընտրությունների արդյունքները, քանզի դրանք «կեղծված են»:

Նշենք, որ ըստ ընտրությունների արդյունքների Մայիլյանին սատարող «Նոր Արցախ» կուսակցությունը խորհրդարան չի անցել` հավաքելով երեք հազարից մի փոքր ավել ձայներ: Սակայն Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի աջակցությամբ գրավել է երկրորդ տեղը 26%: Առաջին տեղում է «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը, որին ընդամենը մի քանի հարյուր ձայն չհերիքեց առաջին փուլում հաղթելու համար: Եվ ապրիլի 14 Արցախում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Խորհրդարան են անցել «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքը ` 40% ձայներով, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» - 26%-  ով, Անվտանգության Խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը, «Դաշնակցությունը» և Ազգային ժողովի ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի Ժողովրդական կուսակցությունը։

  • Կիսվել: