հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում ԿԽՄԿ-ն մարդասիրական ակցիաներ է անցկացրել. անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները

Ստեփանակերտում ԿԽՄԿ-ն մարդասիրական ակցիաներ է անցկացրել. անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում են մարդասիրական օգնություն:

Ինչպես հաղորդվում է՝ Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են՝ 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 11 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 27 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25072 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի մարդասիրական երկու ակցիայի անցկացման անվտանգությունը:

 

  • Կիսվել: