երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ է կատարվել․ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել

Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ է կատարվել․ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել

Քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել։

  • Կիսվել: