շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում կայանված մի մեքենայից զգալի չափերի գողություն էր արել

Ստեփանակերտում կայանված մի մեքենայից զգալի չափերի գողություն էր արել

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ քրեական օրենսգրքի 33/183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ 2021թ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցում կայանված Ա.Կ-ին պատկանող ավտոմեքենայի սրահից զգալի չափերի գումար և ապրանք հափշտակելու, իսկ 2021թ հոկտեմբերի 12-ին նույն ավտոմեքենայից զգալի չափերի գողության հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1975թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ս-ն։

Արցախի ՔԿ-ից  հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: