կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում հոսանքի հաճախակի տատանումներից հրդեհ է բռնկվել. այրվել են էլեկտրահաշվիչի լարերը

Ստեփանակերտում հոսանքի հաճախակի տատանումներից հրդեհ է բռնկվել. այրվել են էլեկտրահաշվիչի լարերը

Հունվարի 18-ին՝ ժամը 18:58-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 21 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է էլեկտրավահանակ:
 
Ժամը 18:59-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց հետո պարզվել է, որ այրվում են էլեկտրահաշվիչի լարերը: Շենքը հոսանքազրկվել է, որից հետո հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Հրդեհի մասին հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ-ին:
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։
 
Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

  • Կիսվել: