ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից բացվել և գործում է Երեխայի և ընտանիքի կենտրոն

Ստեփանակերտում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից բացվել և գործում է Երեխայի և ընտանիքի կենտրոն

Ստեփանակերտում սկսել է գործել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որը մատուցում է անհատական ծառայություններ՝ հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատողի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող Դիանա Մովսիսյանը:

«ՔՈԱՖ-ը դեռ 2016 թվականից աշխատանքներ ծավալել Արցախում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հոգեբանության թրեյնինգներ են անցկացվել տեղի բուժանձնակազմի, ինչպես նաև տարբեր խմբերի հոգեբանների հետ: ԸՆթացիկ տարվա մարտ ամսից պաշտոնապես բացվել է մեր գրասենյակը: Հոկտեմբերի կեսերից արդեն գրասենյակի շրջանակներում գործում են ՔՈԱՖ-ի՝ Երեխայի և ընտանիքի կենտրոնի աջակցության ծրագրերը: Մեր շահառուները 3-18 տարեկան երեխաներն ու պատանիներն են և նրանց ընտանիքները: Առաջիկայում, մեր հիմնական կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտից հետո,մենք կտեղափոխվենք այնտեղ և ավելի բուռն և լիարժեք գործունեություն կծավալենք: Կգործի մանկան զարգացման անկյունը, ուր երեխաները պարապմունքի կհաճախեն շաբաթական երկու անգամ: Նրանց հետ աշխատելու են հոգեբաններ, որոնք այս ծրագրի շրջանակում ներգրավված են լինելու որպես ծրագրավար, մանկան զարգացման հոգեբան»,-ներկայացրել է Դ.Մովսիսյանը:

Нет описания.

Նրա խոսքով՝ այս ծրագրի շուրջ համագործակցելու է պետական կառույցների հետ՝ խնդիրներն համատեղ դիտարկելու ու դրանց շուտափույթ լուծում տալու համար:

«Մանկան զարգացման անկյունը նախատեսված է լինելու 3-5 տարեկան երեխաների համար: Նպատակը նրանց դպրոցին նախապատրաստելն:Այստեղ պարապմունքի հաճախելու համար պարտադիր չէ,որ երեխան հոգեբանական կամ լոգոպեդական խնդիր ունենա: Ծնողը դիմում է և երեխային գրանցում ենք սպասողների ցուցակում, հրավիրում ենք նախնական գնահատման, ձևավորում խմբերը, այնուհետև ընդգրկում դրանցից որևէ մեկում»,-ասել է մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ հետպատերազմական շրջանում սոցիալ-հոգեբանական ծառայություններն ու աջակցությունը մեծ նշանակություն ունեն: Ծրագրի շրջանակում բոլոր ծառայություններն անվճար են:

  • Կիսվել: