չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփանակերտում հանրային տրանսպորտը վառելանյութ խնայելու համար աշխատում է արտակարգ  ռեժիմով

Ստեփանակերտում հանրային տրանսպորտը վառելանյութ խնայելու համար աշխատում է արտակարգ ռեժիմով

Ստեփանակերտում հանրային տրանսպորտն աշխատում է ոչ աշխատանքային օրերի ռեժիմով Դեկտեմբերի 14-ից սկսած Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ Ստեփանակերտի հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Այս մասին «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  «Ստեփանակերտ Սերվիս» ՓԲ  ընկերության տնօրեն Մխիթար Սարգսյանը՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է հանգստյան օրերի ժամանակացույցով :
 
«Եթե մայրաքաղաքի բնակչությանը մինչ այս սպասարկում էր 24 ավտոբուս, ապա այժմ վառելիքը խնայելու նպատակով արտակարգ ռեժիմով աշխատում է  12-ը: Եթե նախկինում ավտոբուսների մեկնելու հաճախականությունը 4-5 րոպե էր, հիմա կազմում է 8-9 րոպե: Տրանսպորտն աշխատում է շաբաթ-կիրակի օրերի ռեժիմով մինչև ժամը 22:00-ն»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

  • Կիսվել: