կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվել

Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 5–ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել «Ազգային միաբանության գաղափարի մուրացանյան ընկալումները՝ որպես հայրենիի լինելիության առաջնային նախապայման. Գրականությունը և ժամանակի մարտահրավերները» թեմայով գիտաժողով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Վիպասանի կերտած ժամանակը ներկա իրավիճակների համադրության մեջ» թեմայի զեկույցով հանդես է եկել բ.գ.թ., դոցենտ, բուհի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մուրացանին նվիրված գիտաժողովի նպատակը նրա ստեղծագործությունների` ևս մեկ անգամ արժևորումն է, ավելին՝ Մուրացանի գաղափարաբանության նորովի ընկալումը: Նրա ստեղծագործությունները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը: Այդ գաղափարները այսօր և վաղը կլինեն արդիական և կշարունակեն ազգային ոգով կրթել, դաստիարակել մեր սերունդներին: Պետք է նշեմ, որ Մուրացանը ազգային փրկության ելքը տեսնում էր միաբանության մեջ, և իր մղած պատերազմներում մեր ժողովուրդը ցուցաբերել է միաբանություն, բացառիկ խիզախություն ու անօրինակ սխրանք: Քանի որ նա ստեղծագործել է այնպիսի ժամանակահատվածում, երբ արևմտահայությունը գլխատվում էր Թուրքիայում, գրողը դիմեց Գևորգ Մարզպետունուն` ազգային ազատագրական ոգին բորբոքելու նպատակով, և այսօր էլ մենք պետք է համախմբվենք, ուղղորդվենք մեր դասականի պատգամներով, որպեսզի հասկանանք, թե ժամանակի մարտահրավերներին դիամակայելու ելքը որն է»,-նշել է Ա. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բուհի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անի Շիրինյանի համոզմամբ՝ Մուրացանի գյուղասիրությունը բխում է նրա ազգայնական աշխարհայացքից, որը յուրաքանչյուր ազգի հանդեպ դնում է մի հիմնական պահանջ՝ ամեն մի ազգություն իր առանձնահատուկ մշակութային գանձը պիտի հանդես բերի համաշխարհային թատերաբեմում:

Գիտաժողովի բանախոսներից բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը ներկայացրել է ազգային գոյաբանության հիմքերը Մուրացանի ստեղծագործություններում և ընդգծել, որ արդի գլոբալ քաղաքականության զարգացումներում ազգային ինքնության պահպանումը կարևորագույն հիմնախնդիրներից է` հատակապես փոքր պետությունների համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մուրացանի ստեղծագործություններին նոր լույսի ներքո անդրադառնալն ու վերարժևորելը կարևոր է ու արդիական: Նրա ստեղծագործություններում ազգային գոյաբանությունը պայմանավորող հիմնական դրույթները եկեղեցին է, սերն առ հայրենիք, միաբանությունը, բարոյական օրենքները, ազգային սովորույթներն ու բարքերը»,-ասել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: