շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում երեխաների համար ֆրանսերենի դասընթաց կկազմակերպվի

Ստեփանակերտում երեխաների համար ֆրանսերենի դասընթաց կկազմակերպվի

Սեպտեմբերի 1-ից Club du FLE-ն Ստեփանակերտի Մաշտոցի 5 հասցեում կկազմակերպի վճարովի հիմունքներով ֆրանսերենի դասընթացներ 10 տարեկան երեխաների համար։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Club du FLE-ի ֆրանսերենի մասնագետ Նելլի Ավանեսյանը:

«Դասընթացները կկազմակերպվեն ինտերակտիվ մեթոդներով. երեխաները երգերի, ոտանավորների, խաղերի, աուդիո և վիդեո տարբերակների միջոցով սովորելու են ֆրանսերեն: Դիմողների նպատակները տարբեր են, հաճախ՝ ուսումը հետագայում ֆրանսերենի ուղղությամբ շարունակելու համար:

Մինչև սեպտեմբերի 2-ը բոլոր ցանկացողները կարող են դիմել և գրանցվել։ Պարապմունքները կանցկացվեն երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 17։15֊18։15֊ը», - նշեց Ն. Ավանեսյանը: Ֆրանսերենի դասընթացներին մասնակցել ցանկացողները գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 097 26 20 35 հեռախոսահամարով:

  • Կիսվել: