երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է. ՌԴ ՊՆ

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի էլեկտրա- և գազամատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով։ Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողներն ուսումնասիրել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անցկացման վայրում, այդ թվում ՝ երկու դպրոցների շենքերը, որոնցում մոտ ժամանակներս կվերսկսվի ուսումնական գործընթացը:

Ավելի վաղ վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ երթեւեկությունը։ Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտ քաղաքում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:

  • Կիսվել: