ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է կառուցվում

Ստեփանակերտում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է կառուցվում

Ստեփանակերտ քաղաքի Կամոյի 2-րդ նրբանցք 6 հասցեում նոր բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

«Ստեփանակերտ քաղաքի նախկին կահույքի ֆաբրիկայի տարածքում բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Բնակելի շենքերը բաղկացած են լինելու 5 մասնաշենքից` 11 և 12 հարկանի։ Շենքերի բնակարանների ընդհանուր քանակը կազմելու է 191, որից 2 սենյականոց կլինի 90 բնակարան, 3 սենյականոց` 97 բնակարան, 4 սենյականոց`4 բնակարան։ Ներկա դրությամբ աշխատանքներ են կատարվում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի միաձույլ երկաթբետոնե կմախքի կառուցման գործընթացի վրա։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոստրոյ» ՍՊ ընկերությունը», - նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2023թ.-ի ապրիլ ամիսը։

  • Կիսվել: