չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

Մայրաքաղաքում ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ հավելելով, որ աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը նպատակ է հետապնդում լայնորեն ներգրավել գործատուներին՝ ներկայացնելու առկա թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողներին տալ հնարավորություն՝ նրանց հետ անմիջական շփման միջոցով գտնել նախընտրելի աշխատանք: Մասնակից գործատուների կողմից կներկայացվի տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկը:

Տոնավաճառը տեղի կունենա «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի Իտալական բակում: Հասցեն՝ Նելսոն Ստեփանյան փողոց, 25/2 շենք: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին՝ 047 94 21 40 հեռախոսահամարով:

Տոնավաճառը բաց է աշխատանք փնտրող յուրաքանչյուր քաղաքացու համար:

  • Կիսվել: