չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Ստեփանակերտում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։

«Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 83 դրամ կամ 13.1%, լոլիկ 1կգ՝ 33 դրամ կամ 4.6%, ադամաթուզ 1կգ՝ 33 դրամ կամ 4.4% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1հատ՝ 67 դրամ կամ 21.1%, վարունգ 1կգ՝ 50 դրամ կամ 15%, բենզին 1լ՝ 10 դրամ կամ 3.3%, դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 3.1% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: