կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում անգլերենի անվճար դասընթացներ կկազմակերպվեն

Ստեփանակերտում անգլերենի անվճար դասընթացներ կկազմակերպվեն

«Հեռանկար» հասարակական կազմակերպությունն անվճար հիմունքներով կկազմակերպի անգլերեն լեզվի եռամսյա դասընթացներ, որոնց կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի համակարգող Ինարա Նավթալյանը:

«Անգլերենը համընդհանուր լեզու է, որով մարդիկ կարող են շփվել։ Անգլերենի իմացությունը շատ դռներ է բացում ինչպես անձնական, այնպես էլ ակադեմիական և մասնագիտական մակարդակներում: Նոր լեզու սովորողների համար ամենահաճելի պահը առաջին անգամ օտար լեզվով ազատ հաղորդակցվելն է: «Հեռանկար» ՀԿ-ն ցանկացողներին ընձեռնում է այդ հնարավորությունը: Մեզ մոտ գործելու է 3 փուլային մակարդակ` կախված սովորողի կարողություններից: Յուրաքանչյուրը ներգրավվելու է այն խմբում, որը համապատասխանում է լեզվի իր իմացական մակարդակին: Դասերն անց են կացվելու շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ», - նշել է Ի. Նավթալյանը և հավելել, որ ցանկացողները մասնակցության հայտը կարող են լրացնել հղմամբ։

  • Կիսվել: