երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում Ամենայն հայոց բանաստեղծին և Բարեկենդանին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Ամենայն հայոց բանաստեղծին և Բարեկենդանին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 19-ին,  Ստեփանակերտի Պոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպել է Ամենայն հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված և  Բարեկենդանի թեմատիկայով միջոցառում։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  միջոցառման մասնակիցներն իրենց աշխատարաններում պատրաստել են  Բարեկենդանը խորհրդանշող տիկնիկներ ու դիմակներ, գունազարդել  հայկական ավանդական այս տոնի հետ կապված հերոսների պատկերներ։
 
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Թումո կենտրոնի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը  կարևորել է  հին հայկական ավանդույթների պահպանումն ու  հանրությանը ներկայացնելը։
 
«Ստեփանակերտի Թումո կենտրոնը նման միջոցառում կազմակերպել էր նաև 2016 թվականին։  Ստեղծված իրավի ճակում  այսպիսի  միջոցառումները հանրությանն առօրյա դժվարություններից լիցքաթափելու հնարավորություն են տալիս»,-ասել է նա։
 Нет описания.
Օրվա խորհրդին համահուն՝  միջոցառման մասնակիցներն ընթերցել են  հեքիաթներ՝ Բարեկենդան տոնի ավանդույթների ու  ծագման մասին։
 
Միջոցառման  մասնակիցներից Լուիզա Հարությունյանը եկել է համադասարացիների հետ՝ դասղեկի առաջարկով։
 
«Քանի որ ունեինք նկարչուհի դասընկերներ,  և ինքս էլ սիրում եմ նկարել, որոշել  ենք գալ, հետաքրքիր դարձնել մեր օրը։  Միջոցառմանը  գունազարդել ենք Բարեկենդանը խորհրդանշող պատկերներ», - նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրանք ներկայացնում են  հայկական հին ավանդույթները, ավանդական հագուստները, որոնք կրում էին Բարեկենդանի ժամանակ։
 
Միջոցառման մասնակիցներին գունազարդելու համար տրամադրված պատկերների  միջոցով   հնարավորություն է ընձեռվել  կիրառելու իրենց երևակայությունն ու ստեղծագործական ձիրքը։
 
«Առաջին կերպարի անունը՝ Ուտիստատ է, նա պասի ժամանակ չի պահպանում կանոնները և բոլորին հորդորում է՝  ուտել ու խմել այն, ինչ ցանկանում են, իսկ Պաս պապն իր պարկերի մեջ քարեր է պահում ու հետևում, որ եթե ինչ որ խախտի պասի կանոնները, ապա քարեր է նետում նրանց վրա», - ներկայացնելով իրենց աշխատանքը, ասել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամ Կարոլինա Աղաջանյանը։

  • Կիսվել: