ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում 10-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Ստեփանակերտում 10-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:30-ին ողնաշարի գոտկային հատվածի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 10-ամյա բնակչուհի Լ. Գ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, 49-ամյա Մ. Ա.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով Վաղարշյան փողոցի թիվ 24 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Լ. Գ.-ին:

Վերջինիս առողջական վիճակը բավարար է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: