չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից երեխաների օրվան նվիրված համերգ է կազմակերպվել

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից երեխաների օրվան նվիրված համերգ է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 1-ին, Ստեփանակերտի Քաղաքապետարանի կողմից Ստեփան Շահումյանի անվան Օղակաձև զբոսայգում կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:

«Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Տաթևիկ Բալայանն ասել է, որ հետպատերազմյան շրջանում շատ դժվար է առաջին անգամ կազմակերպվել նման մեծամասշտաբ միջոցառում:
«Այս միջոցառումները, որոնք այսօր կազմակերպվել են մեր երեխաների համար, բավարար չեն: Կցանկանայինք ավելին անել նրանց համար, քանի որ նրանք արժանի են դրան»,-նշել է Տ. Բալայանը:

11-ամյա Յուրա Բաղդասարյանը, ով մեծ ուրախությամբ է մասնակցում միջոցառմանը, նկատում է՝ այսօր քաղաքում երեխաները շատ են, և բոլորի մոտ էլ տոնակսն տրամադրություն է։
«Իմ հասակակիցներին մաղթում եմ, որ ուժեղ մեծանան, լինեն երջանիկ ու մեր հայրենիքի պաշտպանը դառնան»,-ասել է Յու. Բաղդասարյանը:

Ծրագիրը հագեցած էր երգ ու պարով, մուլտհերոսների մասնակցությամբ խաղերով։ Միջոցառման ընթացքում երեխաները նկարել են իրենց երազած հայրենիքը, Արցախի արևն ու բնությունը:

  • Կիսվել: