հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

Ստեփանակերտի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

Ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացման պատճառով օգոստոսի 31-ին ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների ու հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը:

 Այս մասին տեղեկացրել են « Արցախգազ ՓԲ ընկերությունից՝ հավելելով, որ  օգոստոսի 31-ին ժամը 09:30-16:00-ը  կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ Հեքիմյան՝ 1, 3, 3ա, 3բ, 3վ, 5, 7, «Կարս»ՍՊԸ, «Ալբերտ Վահագի Առուշանյան»ԱՁ, «Քրիստինե Աբրահամյան»ԱՁ, «Սվետլանա Գրիգորյան»ԱՁ, «Սենորիկ Ռաֆայելի Հարությունյան»ԱՁ, իսկ ժամը 09:30-12:00-ը՝ «Ալեքս Մկրտչյան»ԱՁ, «Մայոր»ՍՊԸ:

Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:

  • Կիսվել: