կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտի մերձակայքում տեղակայվել է ռուս փրկարարների ճամբար

Ստեփանակերտի մերձակայքում տեղակայվել է ռուս փրկարարների ճամբար

Ռուսաստանցի փրկարարները, որոնք ժամանել են Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ճամբար են տեղակայել Ստեփանակերտի մերձակայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նրանց հատկացվել է Իվանյան գյուղի քաղաքապետարանի շենքը, որտեղ կտեղակայվեն օպերատիվ շտաբը եւ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները: Այստեղից կհամակարգվեն օպերատիվ խմբի գործողությունները եւ հատուկ կապ կիրականացվի Մոսկվայի հետ:

Ինչպես հաղորդվում է՝ խումբը պետք է լինի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից՝ պատերազմից հետո տեղի բնակչությանը օգնելու համար:

Խմբում ընդգրկված են ՌԴ ԱԻՆ 30 աշխատակիցներ, սակայն նախարարությունից հայտնել են, որ պատրաստ են ԼՂ ուղարկել 150 մարդ:

  • Կիսվել: