երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Ստեփանակերտի հրապարակում վարորդը մեքենայով վթարային իրավիճակ էր ստեղծել. մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ստեփանակերտի հրապարակում վարորդը մեքենայով վթարային իրավիճակ էր ստեղծել. մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Հունվարի 15-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց, որից «Vaz -21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ հանրապետության հրապարակում վթարային իրավիճակ ստեղծելու համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Վերջինս վտանգավոր երթևեկություն է իրականացրել հանրապետության հրապարակում, կատարելով դրիֆտներ, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում: Այդ մանրևները հասանելի են դարձել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության ծառայողներին:

ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողները համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում՝ վարորդին հայտնաբերելուց հետո, պարզել են, որ արձանագրվել է վերջինիս կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ վտանգավոր երթևեկության իրականացումը և վթարային իրադրության ստողծումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեխզննում չանցած վիճակում տրանսպորտային միջոց վարելը:

Խախտումների հիմքով վորորդին պատասխանատվության ենթարկելուց հետո տրանսպորտային միջոցն արգելալփակվել է և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:

ՆԳ նախարարությունը կոչ է անում զերծ մնալ վտանգավոր երթևեկության իրականացնելուց, չստեղծել նման իրադրություն, չշահագործել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում՝ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան այսօրինակ խախտումներ, կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով և օրենքի խստությամբ:

  • Կիսվել: