երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ստեփանակերտի հիվանդանոցը հիմա (տեսանյութ)

Ստեփանակերտի հիվանդանոցը հիմա (տեսանյութ)

Ստեփանակերտի հիվանդանոցն այս պահին լի է տարբեր աստիճանի այրվածքներ ստացած բազմաթիվ մարդկանցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից բենզալցակայանում սեպտեմբերի 25-ին պայթյուն է բռկնվել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

ԱՀ ՄԻՊ-ն ահազանգել էր, որ նրանց կյանքը փրկելու համար անհրաժեշտ է սանիտարական ավիացիայի միջոցով նրանց անհապաղ տեղափոխել ՀՀ:

Նշենք նաև, որ ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:

Հավելենք, որ Բաքուն իր հերթին շտապօգնության մեքենաներ է ուղարկել Ստեփանակերտ՝ բժշկական պարագաներով:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ բժշկական պարագաներով բեռնված շտապօգնության ավտոմեքենան դեպքի վայր է մեկնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։

Համապատասխան տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: