շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չեն վերականգնվել. ԱՀ տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չեն վերականգնվել. ԱՀ տեղեկատվական շտաբ

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: