երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերը համալրվում են որոշ ապրանքատեսակներով

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերը համալրվում են որոշ ապրանքատեսակներով

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները` շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն: ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։

Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը, իսկ հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը խնդրում և հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

  • Կիսվել: