Ստեփանակերտի բնակչուհին ժայռից ցատկել է կամրջի տակ հոսող գետի մեջ. նա մարմնական վնսավածք է ստացել
Օգոստոսի 11-ին ժամը 09:55-ին ՆԳ նախարարության ոստիկանության 1-02 հերթապահ մասում եւ ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ստարավոյտովա եւ Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում՝ կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած:
Infoport.am-ը ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկանում է, որ օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ոստիակնության եւ փրկարար ծառայողները: Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.): Վերջինս հաշվառված է ԱՀ ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
Ի.Ա.-ն նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է եւ ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին եւ շտապ բժշկական ավտոմեքենայով տեղափոխել բուժհաստատություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: