ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտի արվեստի դպրոցն ընդունելության է հրավիրում

Ստեփանակերտի արվեստի դպրոցն ընդունելության է հրավիրում

Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանը:

« Ընդունելությունն իրականացվում է ուսումնարանի հետևյալ բաժիններում՝ դաշնամուր՝ 6-8, ջութակ, թավջութակ և երգեցողություն, թատերարվեստ, դհոլ, պարարվեստ՝ 6-9, ակորդեոն, դուդուկ և քանոն՝ 7-9, նախապատրաստական պարարվեստ՝ 5, կլարնետ և սաքսոֆոն՝ 8-10, կիթառ՝ 9, կերպարվեստ՝ 6-10, դեկորատիվ-կիրառական արվեստ և քանդակագործություն՝ 10 տարեկանների համար»,- նշեց Է. Լալայանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը: «Ընդունելության քննությունները կկայանան սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին՝ երաժշտական բաժնում և սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին՝ պարարվեստի բաժնում»,- հավելել է նա:

Ցանկացողները կարող են դիմել քաղաք Ստեփանակերտ, Թումանյան 95 հասցեով: Տեղեկատու հեռախոս՝ 047 94 79 52, 047 94 56 27: Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Լուսանկար՝ 3/4չափի /1հատ/
  2. 2. Ծննդականի պատճեն
  3. 3.Բժշկական տեղեկանք
  4. 4.Տեղեկանք բնակավայրից
  5. 5.Դիմում/տեղում
  6. 6.Արագակար:

  • Կիսվել: