շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտի 1/17 ընտրատեղամասում որևէ խախտում չի գրանցվել. պատասխանատու

Ստեփանակերտի 1/17 ընտրատեղամասում որևէ խախտում չի գրանցվել. պատասխանատու

Ստեփանակերտի 1/17 ընտրական տեղամասում վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվություն։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մելքումյանն ասել է, որ իրենց մոտ գրանցված է 1179 քաղաքացի։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացը հանգիստ է, առանց խախտումների և որևէ բողոք չի արձանագրվել։

Ընտրատեղամասում՝ ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 130 քաղաքացի։

«Յուրաքանչյուր քվեարկողի տրամադրում ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է և որևէ վտանգ չկա»,-ավելացրել է Ռ. Մելքումյանը։

  • Կիսվել: