երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր. ԱՀ ՆԳՆ

Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր. ԱՀ ՆԳՆ

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ-ն:

՛՛ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝

Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: