ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի, կամավորներն էլ հաց են թխում, որ վիրավորներին հասցնեն. Լուսանկարներ

Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի, կամավորներն էլ հաց են թխում, որ վիրավորներին հասցնեն. Լուսանկարներ

Արցախցի բլոգեր Նինելը, ով դեռ շարունակում է մնալ Ստեփանակերտում, ներկայացրել է Արցախի մայրաքաղաքի կյանքն այսօր։

Ստեփանակերտի մի հատվածում մարդիկ իրենց տան վերջին պահածոն են դրել փողոցում, որ ում պետք է՝ գա վերցի, մյուսը դդում է դրել, մեկ այլ արցախցի՝ նպարեղեն։

Չեն մոռանում նաև երեկվա պայթյունից տուժածների մասին. նրանց համար էլ սնունդ են հավաքել։

Քաղաքի մեկ այլ հատվածում էլ հագուստի խանութի շորերը հանել, դուրսն են դրել, ով ցանկանում է՝ կարող է գալ ու տանել։

 

Հացթուխներ չկան. ստիպած կամավորներն են եկել ու հաց թխում, որ հասցնեն վիրավորներին։

  • Կիսվել: