ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒՐԱԼ»-ին. կան զոհեր

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒՐԱԼ»-ին. կան զոհեր

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշիի շրջանի բնակիչ՝ 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977 թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են:
 
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

  • Կիսվել: