կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

Այսօր ԱՀ առողջապահության նախարարը ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը, տեղեկանում ենք Արցախի Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

՛՛Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ: Նույն հրամանով Նախարարը հաստատել է նաև Խորհրդի աշխատակարգը:

Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ:

Առաջիկա օրերին Նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: