չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստացվում են արցախյան ընտրությունների առաջին տվյալները` Արայիկ Հարությունյանը առաջինն է

Ստացվում են արցախյան ընտրությունների առաջին տվյալները` Արայիկ Հարությունյանը առաջինն է

Արցախից ստացվում են ընտրությունների առաջին տվյալները:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը` Ասկերանում, որը ի դեպ նախագահի թեկնածու, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ծննդավայրն է Արայիկ Հարությունյանը հավաքել է 575 ձայն, Վիտալի Բալասանյանը – 452, արտգործ նախարար Մասիս Մայիլյան -162:

InfoPort-ին հայնտնի են դարձել նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի տվյալները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Արայիկ Հարությունյան – 186 ձայն, Մասիս Մայիլյան - 93, Բալասանյան - 46 , ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան - 8, «Դաշնակցության» թեկնածու Դավիթ Իշխանյան - 4, Բադասյան – 1:

  • Կիսվել: