հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները. Բեգլարյանը՝ օկուպացված Շուշիում ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման վերաբերյալ

Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները. Բեգլարյանը՝ օկուպացված Շուշիում ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման վերաբերյալ

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՄԱԿ անդամակցության 30-ամյակի կապակցությամբ օկուպացված Շուշիում ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման վերաբերյալ։

՛՛Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:

Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝

1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.

2. 40,000 տեղահանված, որից 5,000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.

3. Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100,000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:

Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները...՛՛,-նշել է նա:

Նշենք, որ այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հանձնել Հայաստանում ՄԱԿ ներայացուցչության ղեկավարի պաշտոնակատարին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: