երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով:

«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնը։

  • Կիսվել: