երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սիրիացի վարձկանն Արցախում. ինչ է գրում ամերիկացի լրագրողը

Սիրիացի վարձկանն Արցախում. ինչ է գրում ամերիկացի լրագրողը

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որ զբաղվում է Մերձավոր Արևելքի հարցերով, իր Twitter- ում տեղադրել է Հոսսամ Դիբի լուսանկարը: Վերջինս առաջնորդում է Աֆրինում գտնվող «Սուլթան Մուրադ» թուրքամետ ահաբեկչական խմբավորումը:

Մինչ այդ խմբավորմանը միանալը, Հոսսամ Դիբան անդամակցում էր «Ալ-Քաիդա» շարժման «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբակցությանը: Այս մասին հայտնում է Սնելը: Հոսսամ Դիբը Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկաններից մեկն էր:

Լրագրողի խոսքերով` լուսանկարն արվել է արցախյան պատերազմի ժամանակ: Սնելը խնդրում է արցախցիներին հաստատել այս լուրը, եթե լուսանկարի տեղանքը ճանաչելի է: «Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը մինչ այսօր հերքում են Արցախում վարձկանների առկայությունը»,- գրել է Սնելը:

  • Կիսվել: