կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Սիրան Ավետիսյանը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար

Սիրան Ավետիսյանը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար

Այսօր՝ փետրվարի 26-ին, կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմով առաջին նիստը։

Քննարկվել են ԱՀ ԿԸՀ նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության հարցերը:

Գաղտնի քվեարկությամբ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիրան Հայկի Ավետիսյանը, նախագահի տեղակալ` Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, քարտուղար` Տիրան Վահրամի Աթանեսյանը:

Նոր ձևավորված ԱՀ ԿԸՀ-ն իր լիազորությունները կստանձնի 2021 թվականի մարտի 1-ին:

  • Կիսվել: