ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիում գերմանացի չի ապրել. Արծվիկ Սարգսյանն Աղվան Վարդանյանի պնդումը սուտ է որակել

Շուշիում գերմանացի չի ապրել. Արծվիկ Սարգսյանն Աղվան Վարդանյանի պնդումը սուտ է որակել

«Շուշիում տարիներ շարունակ ապրել է մի գերմանացի, սակայն վերջերս պարզվել է , որ այդ գերմանացին թուրք է։ Հայաստանի ԱԱԾ-ն ու նաև Արցախի ԱԱԾ-ն, որ այդ գործին ծառայողները պիտի լինեին, դա չեն նկատել»,- Երևանի Ֆրանսիայի հրապրակում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն էր արել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

 Ի՞նչ ադրբեջանցու՝ գերմանացու տակ թաքնվածի մասին է խոսքը, իրականությո՞ւն է արդյոք առհասարակ վերը նշվածը հարցերի պատասխանը iravunk.com-ը փորձեց ստանալ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից: 
 
Հարցազրույցի ուշագրավ մանրամասները  ներկայացնում ենք ստորև.
 
-Ես նման տեղեկատվության  չեմ տիրապետում, ու առհասարակ այս  վերջին շրջանում էնքան տենց ստից բաներ են ասել։ Օրինակ, իբր Ավան Պլազայում մի հատ ադրբեջանցի ԱԱԾ փոխգնդապետ է աշխատել հայի անվան տակ։ Հետո ասել են, իբր ես գնացել եմ Շուշի ու տեսել էնտեղ ոչ ավել ոչ պակաս  Ավան Պլազայի տնօրենին՝ Սարգիս Գալստյանին, ինչը, բնականաբար սուտ է։
 
Ավելին, ասեմ, Շուշիում կոնկրետ գերմանացի երբեք չի եղել։ Իսկ առհասարակ այն, որ թուրքերը ուրիշների անվան տակ գնում-գալիս էին, մնում հյուրանոցում՝  տենց եղել է։ Իբր հիմա թուրքեր Հայաստան չեն գալիս, ով է վերահսկում իրենց տեղաշարժը, երբ տուրիստի կարգավիճակով գալիս են։
 
Ես նորից եմ կրկնում՝ Շուշին օկուպացնելուց հետո սկսեցին նմանատիպ լուրեր տարածել, իբր մեկը՝  ես գնացել եմ Շուշի ու տեսել իրենց վարչակազմում մեզ հետ երկար տարիներ աշխատած մի տղամարդու, ով իրականում պարզվել է, իբր ադրբեջանից է։ Իբր նույն օրը տեսել եմ նաեւ Ավան Պլազայի տնօրենին։
 
-Բայց իրականում, որտե՞ղ է Ավան Պլազա հյուրանոցի տնօրենն այսօր։
 
-Ստեփանակերտում է, պատկերացրեք այդքան ստեր են տարածում։
 
-Իսկ որտե՞ղ է այն  մարդը, ում իբր տեսել եք Շուշիում։
 
-Հյուրանոցի բանվորի մասին էր խոսքը․ ով խեղճ ու կրակ սիսիանցի պապիկ է, հիմա Իվանյանում է մնում։

  • Կիսվել: