հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուշիի ընկնելուց հետո երկու անգամ ազատագրելու փորձեր են եղել․ Նիկոլ Փաշինյան

Շուշիի ընկնելուց հետո երկու անգամ ազատագրելու փորձեր են եղել․ Նիկոլ Փաշինյան

Շուշին ընկել է, և ընկնելուց հետո երկու անգամ հետ գրավելու, ազատագրելու փորձեր են եղել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. ՛՛Առաջինը չի ստացվել ընդհանրապես։ Երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել ու դիրքավորվել Շուշիում։ Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը՛՛:

Ըստ Փաշինյանի՝ շատ միֆեր կան։ Օրինակ՝ իրեն լուր են տվել, որ 50 հոգուց բաղկացած խումբ կա Շուշիում, որը շարունակել է կռվել դեռ այն ժամանակ, երբ Շուշին ընկել է։

Վարչապետն ասաց. ՛՛Ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում և փոխանցեցի զինվորականներին։ Հետագա պարզաբանումների ընթացքում հայտնի դարձավ, որ այդ անձը գտնվում է Ստեփանակերտում ընդամենը։ Նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին՛՛:

  • Կիսվել: