երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Շուշիի կերպարվեստի թանգարանը նվիրատվություն է ստացել

Շուշիի կերպարվեստի թանգարանը նվիրատվություն է ստացել

ԱՀ անկախության օրվանն ընդառաջ՝ ԱՀ Ազգային ժողովի գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին է հանձնել Սուքիասյան ընտանիքի նվիրատվությունը` հանրահայտ ֆրանսահայ նկարիչ Ժան Գառզուի գրաֆիկական բնապատկերը։

Այս մասին «Արցախպրես»- ի թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը։ Հանդիպմանը՝ Լ. Գասպարյանն իր հերթին Ա. Հարությունյանին շնորհակալագիր է հանձնել։

  • Կիսվել: