ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե Շուշիի մատույցներում կամ քաղաքում, այլ շատ ավելի հեռու. Աբրահամյան

Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե Շուշիի մատույցներում կամ քաղաքում, այլ շատ ավելի հեռու. Աբրահամյան

Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե Շուշիի մատույցներում կամ քաղաքում, այլ շատ ավելի հեռու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՛՛Հենակետ՛՛ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ագրեսիան պետք է կանխվեր պայմանական՝ Շեխերում, Ասկերանի այն ձորակներում, որտեղից թուրքերը, Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն օրեր շարունակ գալիս էին դեպի Շուշի:  

՛՛«Երբ հնարավորություն կլինի ավելի մեծ տեղեկատվություն ունենալու, վերլուծության համար ավելի օբյեկտիվ հիմքեր ունենալու համար, դեռևս այս պատերազմի շատ դրվագների պետք է անդրադառնալ՝ և՛ դերակատարների, և՛ ռազմական գործողությունների մասով՛՛,-ասաց կենտրոնի ղեկավարը:

Խոսելով Ադրբեջանին անցած տարածքների մասին՝ Աբրահամյանն ասացմ ոև Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն անցան Ադրբեջանին, վերջինն ուներ հարավում ռազամավարական նշանակություն:

՛՛Դրանց ավելի ուշ գումարվեցին տարածքներ Զանգելան-Կուբաթլու հատվածում, Հայաստանից էլ Շուռնուխ, Որոտան հատվածները։  Այդ տարածքները ներառված չէին հայտարարության մեջ՛՛,-հավելեց նա։

Աբրահամյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրանք հանձնվում են բանավոր համաձայնությամբ։ ՛՛Այստեղ հարց է առաջանում՝ է՞լ ինչ տարածքներ են բանավոր համաձայնությամբ հանձնվելու Ադրբեջանին, քանի որ այդ թվում ռուսական շրջանակների կողմից շրջանառվում են Տավուշի ու այլ շրջաններից հնարավոր հանձնումների մասին՛՛,-հավալեց նա՝ նշելով, որ քանի ՀՀ վարչապետը Փաշինյանն է, մենք ունենալու ենք նոր կորուստներ:

  • Կիսվել: