հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շուշիի Դ. Ղազարյանի անվան դպրոցը կատարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն

Շուշիի Դ. Ղազարյանի անվան դպրոցը կատարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն

Շուշիի Դ. Ղազարյանի անվան դպրոցը (Shushi Music Academy INC. ) կատարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն 1-12-րդ դասարաններում։

Ինչպես հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, դպրոցում գործում է նախապատրաստական խումբ (ժամը 9։00-16։00)։ Դպրոցը մասնագիտացված է երաժշտական ուղղությամբ (առկա են դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, կլարնետի, շեփորի, շվիի, դուդուկի, դհոլի, վոկալի դասարաններ, ինչպես նաև փողային նվագախումբ և օպերայի դասարաններ)։
 
Երաժշտական բաժիններում սովորող աշակերտները ստանում են անվճար նախաճաշ և ճաշ, ուսման առաջավորները` կրթաթոշակ։Դպրոցում առկա է նաև տրանսպորտային միջոց («Գազել» մակնիշի), որը Ստեփանակերտի արվարձաններում ապրող երեխաներին առավոտյան հասցնում է դպրոց, իսկ նախապատրաստական, տարրական դասարանների աշակերտներին` դպրոցից տուն։
 
Դպրոցում գործում է նաև երկարօրյա խումբ՝ աշխատող ծնողների երեխաների համար (ժամը 12։00-16։00)։
Օրվա առաջին կեսին անցկացվում են հանրակրթական, իսկ երկրորդ կեսին` երաժշտական դասերը։
 
Դիմումներն ընդունվում են ս.թ օգոստոսի 20-ից, հասցե` Տիգրան Մեծ 26, հեռ. 097282690, 047960359։

  • Կիսվել: