ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը վերանորոգվում է

Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը վերանորոգվում է

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է  Արցախում  Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով  ներկայումս  պետական միջոցներով  վերանորոգվում է բուժմիավորման  պոլիկլինիկական բաժանմունքը, հայտնում են Արցախի ԱՆ-ից:

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել  է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին: Տեղում քննարկվել են շինարարական  աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման  ժամանակ արծարծվել  են  COVID-19 վարակով  ընդունված  պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր:

  • Կիսվել: