հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջափակման պատճառով Արցախում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Շրջափակման պատճառով Արցախում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են։ Այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեղեկագրում։

Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,023.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5,300.0 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է 24,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18.6 տոկոսով:

Թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

  • Կիսվել: