ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շրջափակմամբ պայմանավորված՝ Իվանյանում կառուցվող առանձնատների շինարարությունը գրեթե դադարցեված է. փոխնախարար

Շրջափակմամբ պայմանավորված՝ Իվանյանում կառուցվող առանձնատների շինարարությունը գրեթե դադարցեված է. փոխնախարար

Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում  կառուցվող 107 առանձնատների շինարարությունը,  շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։

Այս մասին շինհարթակում «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը:

Нет описания.

«Առանձնատների մեծ մասի շինարարությունն  ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները,  ինչպես նաև ՝ արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե դադարեցված  են»,-մանրամասնել է  փոխնախարարը։ 

Нет описания.

Նրա խոսքով՝  առաջին 40 առանձնատները  նախատեսված էր  շահագործման հանձնել  անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։ 

Нет описания.

Нет описания.

«Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելուց հետո թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում  կառուցված առաջին  տները կհանձնվեն շահագործման»,-հավելել է Ա. Գասպարյանը՝ նշելով, որ  տեղահանվածների համար նախատեսված առանձնատները, որոնք  2-ից 4 սենյականոց են, կունենան  ջեռուցման ներքին ցանց, տաք և սառը ջուր, գազամատակարարում:

 

 

Нет описания.

Բացի այդ, դրանք շահագործման  կհանձնվեն կահավորված ։

 

 Յուրաքանչյուր առանձնատուն կունենա 1200 քառակուսի մետր մակերեսով տնամերձ հողատարածք։ 

Нет описания.

Մեզ հետ զրույցում շինարար Վարդան Սարգսյանը հայտնել է, որ  եղած միջոցներով ներկայում փորձում են օր առաջ վերջնական տեսքի բերել մեկ առանձնատուն։

Нет описания.

  • Կիսվել: